Լուսանկարիչների միջազգային օրվա առթիվ Yerevan Mall-ը հայտարարում է Երևան քաղաքի թեմայով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ։ Լուսանկարիչներին և լուսանկարի սիրահարներին հորդորում են ուղարկել իրենց նկարած Երևան քաղաքի լուսանկարները, այնպիսին, ինչպիսին տեսնում և ընկալում եք Երևանը և դառնալ երեք հաղթողներից մեկը։ Ցուցահանդեսը կմեկնարկի հուլիսի 20-ից Երևան Մոլի առաջին հարկում գտնվող YerevanGallery-ում: Նախագիծն իրականացվում է Hayk Starslife Photographer-ի հետ համատեղ: Մանրամասները՝ այստեղ։